ՍԴ-ն կարճել է քաղաքացու դիմումի հիման վրա գործի վարույթը. «Փաստինֆո»

constitutioanl-courtՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին որոշել է կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ  քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: 

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ՍԴ-ն նախկինում ընդունած մի շարք որոշումներով արտահայտել է նոր հանգամանքներով պայմանավորված դատական ակտը վերանայելու ինստիտուտի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանն ընդունել է որոշումներ

constitutioanl-courtՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2 որոշում:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1161)

2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջևստորագրված՝ «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1162)
2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված՝ «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման

VerdictՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` սեպտեմբերի 4-ին հրապարակված դատավճռով Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտվել է  4,5 տարվա ազատազրկման: Դատավճիռը հրապարակել է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Այդ մասին տեղեկացնում է «Առավոտ»-ը:

Դավիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` (թմրամիջոցների մաքսանենգություն) և 268-րդ հոդվածի 3-րրդ մասով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:


Նյութին մանրամասն կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանն ընդունել է մի շարք որոշումներ

constitutioanl-courtՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 2-ին ընդունել է 3 նոր որոշում: 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջեվ ստորագրված՝ «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Հրաչյա Հարությունյանի գործը

Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

Hrachya HarutjunyanՄոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել 2013 թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ ուղևորատար ավտոբուսին բախված բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին և դատապարտել 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327 (Փաստաթղթերի կեղծում, կեղծ փաստաթղթերի պատրաստում  կամ վաճառք) հոդվածներով:

Ինչպես այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, դատարանի որոշմամբ դատապարտյալը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Հարությունյանին նշանակվել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների կատարում: Նա նաև 3 տարով զրկվել է պատիժը կրելուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ըստ կայացված դատավճռի` ամբողջովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման մեջ:

Մասնավորապես, դատավճռում ասված է. «Հարությունյանը չգրանցված տրանսպորտային միջոցը վարել է տրանզիտային համարանիշերով` չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին»:

Դատարանը համարում է նաև, որ Հարությունյանը տեղյակ է եղել իր տրամադրության տակ եղած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին: «Ամբաստանյալը ակնհայտորեն իրեն դրել է այնպիսի պայմաններում, որոնց դեպքում չէր կարող ապահովել ավտոմեքենայի վերահսկողությունը, և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչը հանգեցրել է վթարի և զոհերի»,-ասված է դատավճռում:

Դատարանը չի քննել ՃՏՊ-ի արդյունքում զոհվածների և տուժածների հարազատների քաղաքացիական հայցն ընդդեմ Հարությունյանի` բարոյական և նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ: Դատավճռում ասվում է, որ դատապարտյալի կողմից բարոյական և նյութական վնասի փոխհատուցման հարցը պետք է վճռվի քաղաքացիական դատավարությամբ:

Հարությունյանի դեմ ներկայացված հայցով տուժողների իրավահաջորդները նրանից պահանջել էին 16 մլն ռուբլի գումար: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, իր պաշտպանյալը տվյալ հայցը մասնակիորեն է ընդունել. մասնավորապես, ըստ Մարգարյանի, «նա համաձայն չէ դրանցում նշված գումարների չափի հարցում»: Ինչպես նշել է Հարությունյանը, նա չի կարող այդպիսի գումարներ վճարել:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: