Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային տիրանալու, ինչպես նաև զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրգործն ընդունվել է վարույթ

InvestigatoryՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն և օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ա.-ն, ծառայողական ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի բանուկ մասում նկատելով հավաքված անձանց, մոտեցել են նրանց, որի ժամանակ ՀՀ ՊՆ զինծառայող, կապիտան Սարգիս Ս.-ն և նրա որդին, վիճաբանել են ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, այն է` ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Սարգիս Ս.-ն առանց հափշտակելու նպատակի փախցրել է հիշյալ ծառայողական ավտոմեքենան և նույն օրն այն թողնելով Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում գտնվող շենքի մոտ, հեռացել է:

Դրանից հետո Սարգիս Ս.-ն գնացել է զորամաս, իսկ որոշ ժամանակ անց ստացել է հեռախոսազանգ և զորամասից դուրս հրավիրվել անծանոթ անձի կողմից: Դրանից հետո ոստիկանության մի խումբ ծառայողներ զորամասի մոտ քաշքշել և ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին, որտեղ շարունակել են հայհոյել և ծեծել իրեն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շարունակել կարդալ

Դաժան սպանություն Գյումրիում. գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը

gyumriՀունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն (Ավստրիական հիվանդանոց)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ըստ որի հանցագործություն կատարելու համար կասկածվողը շարքային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հրապարակվեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն գործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քայլեր, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:

Շարունակել կարդալ

Ոստիկանությունը՝ Հայաստանում «օրենքով գողեր»-ի հավաքի մասին

PoliceՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները՝ Հայաստանում քրեական աշխարհի հեղինակությունների ժամանման և հավաք անցկացնելու մասին: Այդ մասին վերջինս գրել է ֆեյսբուքի իր էջում՝ չընդունելով իրավապահ մարմիններին հղվող մեղադրանքը փաստի առնչությամբ:

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ: Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»,-գրել է Ահարոնյանը:

Շարունակել կարդալ

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանին. «Aravot.am»

MFAԱնդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի մեկնաբանությանը՝ շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ՝ ըստ ադրբեջանական «apa.az»-ի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն  ասել է. «Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը սկսելուն: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակի լարումը դրա եւս մեկ ապացույցն է»:

«Aravot.am»-ն այս առնչությամբ փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից, ինչին ի պատասխան՝ պարոն Բալայանը, հղում անելով  հունվարի 3-ի ՀՀ ԱԳՆ հայտարարությանն, ասել է. «Պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակումը: Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ  դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Շարունակել կարդալ

«Զարզանդը իր շեֆին՝ Սուրիկ Խաչատրյանին, ազատել է քրեական պատասխանատվությունից». «Առավոտ»

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը, «Aravot.am»-ի փոխանցմամբ, պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը վերացնելու իր պահանջը մերժելը օրենքի խախտումով էր:

«Բողոքը հիմնավոր է, նյութերից պարզ երեւում է, թե ով է այդ հանցագործության իրական կատարողը: Զարզանդ Նիկողոսյանը իր վրա է վերցնում իր շեֆի արարքները , այդ արտահայտությունը կա Սուրիկ Խաչատրյանի խոհանոցային ձայնագրության վերծանության մեջ, այդպիսով փորձելով ՝ իր շեֆին ազատել քրեական պատասխանատվությունից, ընդհանրապես պատասխանատվությունից»,-  ասել է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: