Դադարեցվել է Սամվել Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը

PastabanՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 24.12.2014թ. թիվ 426-Ա որոշմամբ՝ փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջը:

Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։

Փաստաբանների պալատի տեղեկացմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված «խարդախության» հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված «կաշառք տալու» հանցակազմը բնորոշվում է որպես՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար, որոնք իրենց հերթին դասվում են դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին։

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածը սահմանում է հանցափորձի հասկացությունը, իսկ 38-րդ հոդվածը՝ հանցակիցների տեսակները։ 

Շարունակել կարդալ

Հարուցվել է քրգործ՝ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ

pork meatՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպառողներին խաբելը, որը կատարվել է խոշոր չափերով

Մասնավորապես, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Շարունակել կարդալ

Ավարտվել է անչափահաս աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը

InvestigatoryՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել աղջնակի հետ:

Շարունակել կարդալ

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

PresidentՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այդ մասին հաղորդում է տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Շարունակել կարդալ

Փերինչեքի գործը

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կներկայացնի Հայաստանի շահերը

GREECE ALAMUDDIN PARTHENON MARBLES2015 թ. հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող պատվիրակության կազմում կլինի բրիտանացի հայտնի իրավաբան Ամալ Ռամզի Ալամուդդին-Քլունին, ով ամերիկացի նշանավոր դերասան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ջորջ Քլունիի կինն է:  Այս մասին «The Armenian Weekly»-ում գրել է «California Courrier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Լիբանանյան ծագմամբ Ամալ Քլունին միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների և արտահանձնման ոլորտներում մասնագիտացած և բարձր հեղինակություն ունեցող փաստաբան է: Որպես փաստաբան՝ նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատական գործերում, ինչպես, օրինակ, «Էլգինի մարմարի»՝  Մեծ Բրիտանիայից Հունաստանին հին հունական մշակութային արժեքների վերադարձի գործում, ինչպես նաև՝ « Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանության գործերում: Ամալ Քլունին նաև որպես մեղադրող կողմի անդամ է հանդես եկել Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալում և նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալում: 2012 թ. եղել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը:

Ինչպես ընդգծում է Սասունյանը, նման փորձառությամբ և անհատական բարձր հատկանիշներով Ամալ Քլունին մեծապես կաջակցի ՄԻԵԴ-ում հայաստանյան պատվիրակությանը, որը 2015 թ. հունվարի 28-ին պետք է Փերինչեքի գործով ներկայացնի Հայաստանի շահերը:

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նշանավոր միջազգային իրավաբան, «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերին» գրքի հեղինակ Ջոֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին, Հայաստանի կառավարության կողմից՝  ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը քրեական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության իրողությունը հրապարակայնորեն ժխտելու, մասնավորապես՝ 2005 թվականին Շվեյցարիայում կայացած մի շարք գիտաժողովների ժամանակ այն«միջազգային սուտ» որակելու համար:

2005 թվականի հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ, և 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի Ոստիկանության դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել՝ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ռասայական խտրականություն) Հայոց ցեղասպանության իրողությունը միտումնավոր ժխտելու համար՝ պարտավորեցնելով վճարել 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:
 
Փերինչեքը  բողոքարկել է այդ վճիռը՝ պահանջելով վերաքննել գործը և հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն, սակայն Վո կանտոնի վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը նույն թվականի հունիսի 19-ին: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես հրեաների Հոլոքոսթը, և այն որպես այդպիսին ճանաչվել է շվեյցարական օրենսդրական մարմնի կողմից: Փերինչեքն այս վճիռը բողոքարկել է Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանում, որը 2007 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը և վերահաստատել է Վոյի շրջանային վերաքննիչ դատարանի վճռի օրինականությունը: 
 
2008 թվականի հունիսի 10-ին Դ. Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ շվեյցարական դատարանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն), 7-րդ հոդվածով (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Նա վիճարկել է, մասնավորապես, շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն գնահատելով որպես ոչ բավարար կանխատեսելի, իսկ դատավճիռը՝ ոչ  օրինական: 

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած դատավճռում բավարարել էր Փերինչեքի ներկայացրած հայցը, ըստ որի՝ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և իր որոշման մեջ նշել էր, որ «Փերինչեքի քրեական դատապարտումը 1915 թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար արդարացված չէր»: Ըստ ՄԻԵԴ-ի՝ շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը արտահայտվելու ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում:

Մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ «զգայուն և հակասական բնույթ կրող հարցերի ազատ քննարկման իրավունքի ազատ իրականացումը կարծիք արտահայտելու ազատության հիմնարար չափանիշներից է և դրա միջոցով հանդուրժողական, բազմակարծ  ու ժողովրդավարական հասարակությունը տարբերվում է ամբողջատիրական և բռնատիրական ռեժիմներից»:

Բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝  ՄԻԵԴ-ը նաև, որոշակիորեն սահմանազանցելով իր գործառույթները, փորձում է տարբերակում մտցնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև` նշելով, որ վերջինի  եղելությունն ապացուցված է մի շարք անհերքելի պատմական փաստերով, ինչպես օրինակ՝ գազային խցերի առկայությամբ:  

2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները բողոքարկել են ՄԻԵԴ-ի վերոհիշյալ վճիռը: Իսկ 2014թ. հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին: 

2014 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Եվրոպական դատարանին՝ գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու համար, և սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը հաստատել է ՀՀ մասնակցությունը: Գործին որպես երրորդ կողմ կմասնակցի նաև Թուրքիան:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: