«Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ը կդրվի շրջանառության մեջ

Min Justice RAԴեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի  է ունեցել  ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը:  

Նիստին քննարկման է դրվել Հանձնաժողովի մշակած «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ի հաստատման հարցը:  Հայեցակարգի նպատակն է մշակել և ներդնել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգ, իրավաբանական կրթության հետագա զարգացման միջոցառումներ: Հանձնաժողովը հավանության  է արժանացրել  հայեցակարգը՝ որոշելով այն դնել շրջանառության մեջ:

Նախատեսված է, որ Հայեցակարգն  իրականացվելու է  կրթության ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական մարմինների, բուհերի, գործատուների, ուսանողության, իրավաբանների միության, ինչպես նաև կրթության ոլորտում ծրագրեր ֆինանսավորող ներպետական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոն

Շարունակել կարդալ

Նշանակվել են 15 դատավորներ

DatavorՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին նշված է Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունները` Նախագահը որոշել է.

1. Լուսինե Աբգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Ժաննա Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Վարդան Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

4. Հայարփի Զարգարյանին նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

5. Գնել Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

6. Գոռ Թորոսյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

7. Մնացական Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

8. Սամվել Մատինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

9. Սերգեյ Մարաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

10. Հովիկ Շահնազարյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

11. Հարություն Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

12. Սերգեյ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

13. Արթուր Ստեփանյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

14. Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

15. Լիլիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Շարունակել կարդալ

«Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը». գիտաժողով և ուղեցույցի շնորհանդես

hamajoghov«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 26-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես:

Համաժողովի օրակարգ
  • Բացման խոսք – Տարոն Սիմոնյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն)
  • Ողջույնի խոսք – Վիգեն Քոչարյան (ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ)
  • «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի հաշվետվության հիմնական դրույթների ներկայացում – Վլադիմիր Վարդանյան (ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
  • Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների ներկայացում – Լևոն Գևորգյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
  • «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի հիմնադրույթների ներկայացում – Եղիշե Կիրակոսյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
  • Ելույթներ (մինչև 5 րոպե)
  • Քննարկում: «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես: Ընդունելություն համաժողովի մասնակիցների համար

Համաժողովը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամում` ք. Երևան, Աբովյան փ. 50/5 հասցեում, դեկտեմբերի 26-ին` ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները: 

Նշվեց, որ ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:

Շարունակել կարդալ

Դինքի սպանության գործով կասկածյալ է դիտվում Տրապիզոնի նախկին ոստիկանապետը. «ermenihaber.am»

Hrant DinkՊոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Ինչպես այս մասին, «ermenihaber.am»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է թուրքական «Քամութուրք» լրատվակայքը, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարելիս են եղել Դինքի սպանությանժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը,հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլինահանգապետի նախկին  տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Շարունակել կարդալ

sud1

ՀՀ կառավարությունը 2014 թ. ՄԻԵԴ է ներկայացրել 31 որոշում. «Արմենպրես»

Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: