Փաստաբանների պալատի նախագահը ամփոփել է 2014 թ. գործունեությունը

PastabanՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 23-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ամփոփել է 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում պալատի կատարած գործունեությունը և ներկայացրել է հաշվետվություն՝ ռազմավարական (այդ թվում՝ նախընտրական) ծրագրի կատարման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի պաշտոնական կայք-էջը:

Հաշվետվության մեջ ներկայացված է 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում Փաստաբանների պալատի խորհրդի 21.05.2014թ. թիվ 11/1-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2013 և 2014 թվականների ռազմավարության ծրագրի, ինչպես նաև Արա Զոհրաբյանի 2013-2017 թվականների նախընտրական ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումների համառոտ բովանդակությունը: 

Շարունակել կարդալ

Արդարադատության նախարարը մասնակցել է նոտարական պալատի ամենամյա ժողովին

Notarius-22-12-14Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին: Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է  բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:  

Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն:

«Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն: Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել  դրանց վերաբերյալ»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:

Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ  բնակչության դրական գնահատանքին արժանանալն է:  «Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում: Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը:

«Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա»,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորությունն օգտագործելով, շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:  Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման աշխատանքներին և հույս հայտնել, որ 2015 թվականին համակարգն արդեն ամբողջությամբ կգործի Հայաստանի բոլոր նոտարական գրասենյակներում՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունն ու ապահովելով  սպասարկման բարձր որակ:

«2015 թվականը որակապես այլ համակարգ է ենթադրելու: Փոխվում է ժամանակը, հետևաբար, պետք է փոխվի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով՝ 2015 թվականից նոտարներն իրականացնելու են նաև ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթները: «Արդյունքում, 2015 թվականին անձը, այցելելով նոտարական գրասենյակ, կկարողանա իր ողջ գործարքներն իրականացնել նույն գրասենյակում՝ ստանալով սեփականության իրավունքի պետական վկայական»,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը: 

Նոտարական պալատի ամենամյա ժողովին ներկայացվել են նաև Պալատի՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, «Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով» հանձնաժողովի և Պալատի վարչության  կատարած աշխատանքների հաշվետվությունները: 

Շարունակել կարդալ

Յուրի Վարդանյանի՝ ազատազրկման դատապարտված որդին ազատ արձակվեց. «Ժողովուրդ»

Լուսանկարը՝ «Armlur.am»-ի

Լուսանկարը՝ «Armlur.am»-ի

Քիչ առաջ «Armlur.am»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Armlur.am»-ին հայտնել է, որ երեկ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Դավիթ Վարդանյանին:

Շարունակել կարդալ

Նախագահը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ

PresidentՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այդ մասին հաղորդում է տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Շարունակել կարդալ

Օմբուդսմենի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ

ombuds-11Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այդ մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:

Մասնավորապես, համաձայն կայքի հաղորդման, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է յուրաքանչյուր ոլորտի, որոնց ղեկավարները ներկա էին քննարկմանը:

Պաշտպանի խոսքով, Սահմանադրական դատարանն այս տարի մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար դրական նախադրյալներ են ստեղծել:

«Ոստիկանության համակարգում ծեծը, բռնությունը, կաշառակերությունը վերջին տարիներին գրեթե վերացել է, նվազել է, ոստիկանները դարձել են ավելի վստահելի, բարեկիրթ, բարեհամբույր»,- ասել է Կ. Անդրեասյանը:

Նա նշեց, որ խաղաղ հավաքների հետ կապված որոշակի խնդիրներ կան, ինչը կարելի է լուծել միասին աշխատելու արդյունքում:

Արդարադատության նախարարության հետ կապված, պաշտպանն ասել է, որ մի շարք դրական կոնկրետ խոստումներ են ստացել, ինչը կարևոր գրավական է:

«Քննչական կոմիտեն նոր մարմին է: Կոնկրետ մարդակենտրոն աշխատանք է տանում, տուժողի, մեղադրողի իրավունքները պաշտպանվում են: Այս մարմնի աշխատանքում թափանցիկ մոտեցում ենք տեսնում: Մարդկանց իրավունքները ռեալ երաշխավորվում են»,- ասել է Կ. Անդրեասյանը:

Կրթության և գիտության նախարարության ձեռբերումներն էլ, ըստ օմբուդսմենի, շատ մեծ են:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին էլ շնորհակալություն հայտնեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված դեպքերի բացահայտման համար:

«Դրական համագործակցություն ունենք կառավարության հետ: Ակնկալում ենք հաջորդ տարի էլ շարունակել այդ համագործակցությունը»,- ասել էնա՝ հավելելով, որ ցանկալի է սոցիալական նշանակություն ունեցող հարցերի քննարկման վերաբերյալ ավելի լայն հարթակ ստեղծել:

Պաշտպանության նախարարության կատարած աշխատանքի վերաբերյալ Կ. Անդրեասյանն առանձնացրել է ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաներին դիմագրավելը, որը մարդու իրավունքների պաշտպանության, հերոսության լավագույն դրսևորումներից է: Այս ամենը, ըստ նրա, հետևողական աշխատանքի արդյունք է: Նա նշեց, որ զորակոչիկների բաշխման ընթացքում վերացել են կոռուպցիոն դրսևորումները:

Իրենց հերթին, հանդիպմանը մասնակից մյուս պաշտոնյաները անդրադարձել են իրենց գերատեսչությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներին և իրենց ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: