Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ

European Parliament

Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:   

Ինչպես այդ մասին հաղորդում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՄՀԿ-ի մամուլի ծառայությունից, փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Մամիկոն Խոջոյանի գործը

Մամիկոն Խոջոյանի գործը ներկայացվել է ՄԻԵԴ

KhojoyanԱդրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն:

Խոջոյանի ընտանիքը ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատով պահանջում է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտումների հիմքով: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված ՀՀ քաղաքացիների համանման` ներառյալ Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի գործերը: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Minsk-Ukraine

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ուկրաինայի հարցերով Մինսկի հանդիպման արձանագրությունը

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է Ուկրաինայի արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված համատեղ քայլերի վերաբերյալ Եռակողմ շփման խմբի` Մինսկում սեպտեմբերի 5-ին կայացած խորհրդակցությունների արձանագրությունը:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ

Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիային և Ուկրաինային վերաբերող ՄԻԵԴ վճիռներ

europea_court_of_human_rights_bigECHR 246 (2014)
04.09.2014

ՄԻԵԴ Պալատի վճիռներ, որոնք վերաբերում են Չեխիայի Հանրապետությանը, Ֆրանսիային և Ուկրաինային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հետևյալ 4 որոշումները վերջնական չեն [1]:

Դրենկը ընդդեմ Չեխիայի Հանրապետության (գանգատ թիվ 1071/12)

Գործը վերաբերում է ծնողական իրավունքները սահմանափակելուն:

Դիմումատու Քրիստոֆ Դրենկը (ծն. 1966 թ.) Գերմանիայի քաղաքացի է, այժմ բնակվում է Պրահա քաղաքում (Չեխիայի Հանրապետություն): 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ

ՌԴ գերագույն դատարանը, հաշվի առնելով ՄԻԵԴ վճիռը, չեղարկել է տաջիկ նախկին պատգամավորին արտահանձնելու որոշումը

Âåðõîâíûé ñóä ÐÔՌԴ գերագույն դատարանը սեպտեմբերի 3-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` տաջիկ նախկին պատգամավոր, հայրենիքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Նիզոմհոն Ջուրաևի` Տաջիկստանին արտահանձնման մասին: Այդպիսով ՌԴ գերագույն դատարանի նախագահությունը բավարարել է դատարանի նախագահի ներկայացրած դիմումը ՄԻԵԴ համապատասխան վճռի վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ վճռի` Ջուրաևի գործով առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելք), քանի որ Ռուսաստանի պաշտոնատար անձիք չեն պաշտպանել դիմումատուին խոշտանգված լինելու և դաժան վերաբերմունքի արժանանալու իրական և անմիջական սպառնալիքից, որը կարող էր տեղի ունենալ անօրինական կեպով նրան Տաջիկստանին արտահանձնելու արդյունքում:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: