Նախագահի հրամանագրերով նշանակվել են դատավորներ

CourtՀոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Մարգարիտա Հարթենյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Գայանե Կարախանյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Շարունակել կարդալ

Օրենքի նախագիծ. առաջարկվում է 50%-ով նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափերը

parliament-AJՀոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի  N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ)  124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը:

Ըստ օրենքի նախագծի ներկայացված հիմնավորման՝ «նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված տուգանքի չափը կիսով չափ նվազեցնելու հանգամանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով ավելանում է տեսանկարահանող սարքերի և արագաչափերի թիվը, որին զուգահեռ ավելանում են արձանագրվող խախտումների քանակը, արդյունքում վարորդներից  գանձվող գումարները ուղիղ համեմատական կերպով ավելանում են, ինչն էլ ուղղակիորեն հարվածում է առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեին, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել սահմանված տուգանքների գումարի չափը»:  

Շարունակել կարդալ

Օրենքի նախագիծ. առաջարկվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում

parliament-AJՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Օրենքի նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Շարունակել կարդալ

ԱԺ. ներկայացվել են մի շարք նախագծեր

parliament-AJՀոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Ազգային ժողով

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

parliament-AJՍեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կողմից: այդ մասին պատգամավոր Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: