ՄԻԵԴ վճիռ. Mahmut Sezer-ն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigMahmut Sezer-ն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 43545/09)

Դիմումատու Mahmut Sezer-ը (ծնվ. 1923թ.) Թուրքիայի քաղաքացի է:

1977թ. փետրվարին պրն Sezer-ը ձեռք է բերել  338քմ հողատարածք: Կառուցապատելու վերաբերյալ նրա բոլոր դիմումները մերժվել են, քանի որ այդ տարածքը 1982թ. փետրվարի 3-ի զարգացման ծրագրով որակված է որպես «կանաչ տարածք»

Պրն Sezer-ը, հիմնվելով ՄԻԵԿ առաջին արձանագրության առաջին հոդվածի վրա (սեփականության պաշտպանություն  իրավունք), պնդում է, որ հնարավորություն չունի օգտվել իր՝ որպես սեփականատիրոջ իրավազորությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտում: Դատարանը սահմանել է 10,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և նշել է, որ կրած նյութական վնասի չափի վերաբերյալ դեռևս չեն կատարվել հաշվարկներ, ուստի դրա չափը կհրապարակվի հետագայում:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին ֆրանսերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Փերինչեքի գործը

Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ

europea_court_of_human_rights_bigՀայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատարան էր դիմել 2014թ.  օգոստոսի 20-ին:  ՄԻԵԴ-ի Մեծ պալատն սեպտեմբերի 26-ին հաստատել է  Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: 
Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի նիստը նախատեսված է 2015 թ. հունվարի 28-ին: Մինչև այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի  28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա: Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. Ռահիմբերդիևն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_big
ECHR 262 (2014)
18.09.2014
Ռահիմբերդիևն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47837/06)

Դիմումատու Աբդուլայ Ռահիմբերդիևը (ծնվ. 1936թ.) Տաջիկստանի քաղաքացի է: Նա բեռնատար գնացքում աշխատել է որպես անվտանգության աշխատակից: 2005թ. օգոստոսի 1-ին նրան տեղափոխում են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, քանի որ գնացքում հայտնաբերվել էր 73 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութ, որը թաքցվել էր սոխի կճեպի մեջ:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. Մակաևան ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_big
ECHR 262 (2014)
18.09.2014
Մակաևան ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 37287/09)

Դիմումատուն Այմա Մակաևան (ծնվ 1946թ.)  Ռուսաստանի քաղաքացի է: Գործը վերաբերում է 2009թ. հուլիսին նրա 29-ամյա որդու՝ Ապտի Զայլանովի անհետացմանը: Տվյալ ժամանակահատվածում պրն Զայլանովը մեղադրվում էր անօրինական զինված խմբավորմանը անդամակցելու համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր, և պրն Զայլանովը ազատ էր արձակվել: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. Ավանեսյանն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 262 (2014)
18.09.2014
Ավանեսյանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 41152/06)

Դիմումատու Սամվել Ավանեսյանը (ծնվ. 1972թ.) Ռուսաստանի քաղաքացի է: Գործը վերաբերում է 2006թ. մարտին իր բացակայությամբ իր տունը խուզարկելուն, որը իրականացվել է դատարանի որոշման հիման վրա որպես՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: