ՄԻԵԴ

ՄԻԵԴ վճիռ. Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 236 (2014)
31.07.2014 
Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 1774/11)

ՄԻԵԴ Պալատը հետևյալ որոշումով, որը վերջնական չէ[1], արձանագրել է, որ ընդդիմության առաջնորդի անօրինական ձերբակալության և կալանավորման հետ կապված տեղի է ունեցել Կոնվենցիայի հետևյալ հեդվածների խախտում.

11-րդ հոդվածի խախտում (հավաքների և միավորման ազատություն)

6-րդ հոդվածի առաջին մասի խախտում (արդար դատաքննության իրավունք)

5-րդ հոդվածի առաջին մասի խախտում (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)

3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում)

13-րդ հոդվածի խախտում (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)` 3-րդ հոդվածի համակցությամբ

Գործը վերաբերում է Բորիս Նեմցովի ձերբակալությանը և ազատազրկմանը: Վերջինս հանրության կողմից ճանաչված ընդդիմադիր առաջնորդ է, քաղաքական ուղղվածություն ունեցող ցույց է անցկացրել և մեղադրվել է վարչական իրավախախտում կատարելու համար: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ-ի նախադեպային տեղեկատուի հայերեն համարները

europea_court_of_human_rights_big

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքի վերաբերյալ Հայաստանի իրավաբանական հանրությանը և քաղաքացիներին մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ, ձեռնարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամենամսյա տեղեկատուների թարգմանությունը և տարածումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի կարևորություն ներկայացնող իրավական դիրքորոշումների համակարգված ընտրանի է, որն արտացոլում է Եվրոպական դատարանի ձևավորված նոր ուղենիշներն ու Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի զարգացման արդիական ուղղությունները: Տեղեկատուն կազմում է Եվրոպական դատարանի քարտուղարությունը, և Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով ազատ ներբեռնման համար այն հասանելի է Եվրոպական դատարանի կայքում` անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով:

Այժմ հայերենով հասանելի են Տեղեկատուի 2012 թվականի հետևյալ համարները.

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. Լյապինն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 234 (2014)
24.07.2014.
Լյապինն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4695603)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Լյապինն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռել է, որ առկա է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում): Խախտումն արձանագրվել է երկու հիմքով: Առաջին հիմքով պրն Լյապինը ենթարկվել է տանջանքների ոստիկանության կողմից, երկրորդ, պրն Լյապինի բողոքի հիման վրա չի իրականացվել արդյունավետ հետաքննություն: Գործը մեծապես վերաբերում է քրեական գործեր հարուցելու մերժման պրակտիկային այն գործերով, որոնք վերաբերում են ոստիկանության կողմից դաժան կամ անմարդկային վերաբերմունք դրսևորելուն:

Դատարանը արձանագրել է, որ Ռուսաստանի քննչական մարմինների կողմից քրեական գործ հարուցելու և հիմնավոր դիմումի հիման վրա հետաքննության անցկացման մերժումը հավասարեցվում է արդյունավետ հետաքննություն չիրականացնելուն, որը նախատեսված է 3-րդ հոդվածով:

Այդպիսի մերժումը չի կարող ոստիկանության աշխատակիցներին չներշնչել անպատժելիության զգացում: Պետական իրավասու մարմինների կողմից համապատասխան հետաքննության անցկացումը ուղղակի անհրաժեշտ պայման է, որպեսզի պահպանվի հասարակության վստահությունը իրավունքի գերակայության սկզբունքի նկատմամբ, որպեսզի բացառվի ցանկացած դավադրության կամ անօրինական գործունեության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռը Իրավաբանական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի գործով

europea_court_of_human_rights_bigECHR 222 (2014)
17.07.2014

Հուլիսի 17-ին ՄԻԵԴ Մեծ պալատը միաձայն վճիռ է կայացրել «Իրավաբանական ռեսուրսների կենտրոնն (ԻՌԿ) ընդդեմ Ռումինիայի» գործով (գանգատ թիվ 47848/08). այս որոշումը վերջնական է [1]: Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք), խախտումը տեղի է ունեցել և′ նյութական, և′ ընթացակարգային իմաստներով: Ինչպես նաև առկա է 13-րդ հոդվածի խախտում (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք)` 2-րդ հոդվածի հետ համակցությամբ:

Գործը վերաբերում է ծագումով Ռումինիայի քաղաքացի Valentin Câmpeanu-ին, ով ունեցել է ՄԻԱՎ դրական ախտորոշում և տառապել է հոգեկան խանգարմամբ: Նա մահացել է հոգեբուժական կլինիկայում: Դիմումը ներկայացվել է հասարակական կազմակերպության կողմից (ՀԿ)՝ իր անունից: 

Շարունակել կարդալ

ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շփիլմանի ներկայացրած տարեկան զեկույցը

2ECHR 030 (2014)
30.01.2014 

2014 թվականի հունվարի 30-ին անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շփիլմանը ներկայացրել է ՄԻԵԴ տարեկան զեկույցը: Շփիլմանն ընդգծել է Դատարանի արձանագրած բարձր արդյունքները: Հետադարձ հայացք գցելով  2013 թվականին` նա նշել է, որ Դատարանի այդ տարվա գործունեությաունը կարելի է համարել նշանակալից, նույնիսկ եթե համեմատենք այն 2012 թվականի լավ արդյունքների հետ:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: