Ազգային ժողով

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

parliament-AJՍեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կողմից: այդ մասին պատգամավոր Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Եվրասիական տնտեսական միություն

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը (ռուսերեն)

EEU«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հրապարակվում է առաջին անգամ:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին
Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը
Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հավելված 3 Պայմանները և անցումային դրույթները
Հավելված 4 ՑՈՒՑԱԿ ապրանքների և դրույքաչափերի, որոնք անցումային փուլում կունենան արտոնյալ դրույքաչափերը
Հավելված 5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ տարածքից ԵՏՄ տարածք այլ պետությունների տարածքով ապրանքների փոխադրման առանձնահատկությունների մասին

Աղբյուրը` «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Օրենքի նախագիծ. Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին

parliament-AJՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվում է. «դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` մայիսի 19-ը հայտարարել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: 

Շարունակել կարդալ

Վարչական գործերով քաղաքացիների և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի

MarukyanՍեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ. այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Հանրային քննարկման են ներկայացվում օրենքների նախագծեր

news_087177165731__

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում մինչև սեպտեմբերի 5-ը ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: