Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքը

2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը՝ ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Օրենքում կատարված փոփոխություններին ծանոթացեք այստեղ:  

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակ

news_9711558432891_Untitled

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):   Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային հասցեի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:  

 Կից՝ հայեցակարգը

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: