ԵԱՀԿ-ն քննարկում է գենդերային հավասարության խնդիրները

osce-124Այս տարի լրանում է ԵԱՀԿ-ի  Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրի տասնամյակը: Ծրագիրը միտված է խրախուսելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը խաղաղություն, բարգավաճում և կայունություն նվաճելու գործընթացներում: Հուլիսի 10-11 Վիեննայում առաջին ամփոփիչ համաժողովում անդամ երկրները քննարկում էին իրենց նվաճումները վերոնշյալ փաստաթուղթը իրացնելու հարցում: 

Կանանց և տղամարդկանց հավասարությունը ենթադրում է հավասար իրավունքներ և հավասարություն օրենքի առջև, ռեսուրսների և ծառայությունների հավասար հասանելիություն թե’ ընտանիքում ու այլ հանրույթներում և թե’ ողջ հասարակությունում ընդհանրապես. հավասարությունը հանգեցնում է կանանց և տղամարդկանց հնարավորությանը` հավասար հիմքերով ներգրավվելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:

«Եթե գենդերային հավասարությունը իրականություն դառնա որևէ ոլորտում և հասարակության որևէ մակարդակում, թե’ տղամարդիկ և թե’ կանայք կշահեն այդ փոփոխությունից»,- գրված է 2004 թ. ընդունված Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրում: Ծրագիրը ԵԱՀԿ այն գլխավոր ու համապարփակ փաստաթուղթն է, որով ԵԱՀԿ 57 անդամ պետությունները ստանձնում են որոշակի պարտավորություններ գենդերային հավասարության խթանման գործում իրենց պետություններում և ԵԱՀԿ կառույցում: ԵԱՀԿ-ի նվաճումներից մեկը կարելի է համարել հետևյալ ցուցանիշը. 2004 թ. համեմատությամբ կանանց ներգրավվածությունը ԵԱՀԿ ղեկավար պաշտոններում 15%-ից աճել է  34%-ի:

Փաստաթութղը շեշտում է հատկապես գենդերային հավասարության խթանումը անվտանգության ոլորտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնությունները, աղետները, պատերազմները ազդում են կանանց վրա այլ կերպ, քան տղամարդկանց, ուստի Գենդերային հարցերով գլխավոր խորհրդատու Միրոսլավա Բեհամի համոզմամբ` կանանց ներգրավումը խաղաղարար գործողություններում խաղաղությունը դարձնում է ավելի հարատև:

Վիեննայի համաժողովի ժամանակ քննարկվեցին նաև այն մարտահրավերները, որ հանդիպում են գենդերային հավասարության խթանման գործընթացում: Այսպես` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տվյալներով` կան լուրջ խնդիրներ ներկուսակցական ժողովրդավարության և խորհրդարաններում կանանց ներգրավվածության հարցերում:

Համաժողովում մասնակիցները վերահաստատեցին գործողությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը` ապահովելու կանանց ներգրավվածությանը տնտեսական, քաղաքական և հասարակական այլ բնագավառներում` գիտակցելով դրա կարևորությունը ողջ հասարակության զարգացման գործում:

Աղբյուրը` www.osce.org

Մեկնաբանություններ

Պիտակներ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: