Հակոբ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի՝ փախստականների համակենտրոնացման ճամբարում է. «Փաստինֆո»

injigulyanՌազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում գտնվող ՄԱԿ-ի՝ փախստականների համակենտրոնացման ճամբարում է, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ:

Ինչ վերաբերում է Ինջիղուլյանի` Հայաստան վերադառնալուն, ապա, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը, նա ցանկություն ունի Հայաստան վերադառնալ, սակայն դեռևս իրենք հստակ չգիտեն, թե այն երկրի հետ, որտեղ վերջնականապես տեղափոխվելու է, ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք կբերվի: 

Նշենք, որ մինչ այդ` օգոստոսի 26-ին, հայտնի էր դարձել, որ Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխել են երրորդ երկիր:

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը զինվորական ծառայությունն իրականացնելիս տեղանքում չկողմնորոշվելով՝ շարքային Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերի ընկել:

Մեկնաբանություններ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: