Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը. ՀՔԾ

InvestigatoryՍեպտեմբերի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա` մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին: Դեպքի առնչությամբ, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մեկնաբանություններ

Պիտակներ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: