ՄԻԵԴ վճիռ. Օ.Գ.-ն ընդդեմ Լատվիայի

europea_court_of_human_rights_bigՕ.Գ.-ն ընդդեմ Լատվիայի (գանգատ թիվ 66095/09)

Դիմումատու պրն. Օ.Գ.-ն (ծնվ. 1965թ.) Լատվիայի քաղաքացի է: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ իրեն հարկադրաբար հոգեբուժարանում տեղավորելը եղել է անօրինական:

2008թ. օգոստոսին նրա դեմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում դատարանը նրա նկատմամբ սահմանել է ստացիոնար բուժում հոգոբուժարանում: Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ դիմումատուն տառապել է քրենիկ պարանոիդ շիզոֆրենիայով և վտանգ է ներկայացրել հասարակության համար: Դիմումատուն սկսել է բողոքարկման գործընթաց, որը քննության չի առնվել, քանի որ նա չի ունեցել բողոքարկման իրավասություն, իսկ նրա օրինական ներկայացուցիչ հանդիսացող հոգեբույժը, ում նշանակել էին դիմումատուի նկատմամբ նախկինում իրականացված քրեական հետապնդման շրջանակներում, չի բողոքարկել վերոհիշյալ ստացիոնար բուժման որոշումը: Այս ամենի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 22-ին ոստիկանության աշխատակիցները դիմումատուին իր բնակարանից հարկադրաբար տեղափոխում են Ռիգայում գտնվող հոգեբուժարան: Նա դուրս է գրվում հոգեբուժարանից 2010թ. հունիսի 7-ին, քանի որ նոր որոշում էր կայացվել դիմումատուի հետագա բուժումը ամբուլատոր պայմաններում շարունակելու վերաբերյալ:

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի §§ 1-ինի և 4-րդի վրա (ազատության և անձնական անձեռնմխելիության, դատարանի որոշման օրինականության իրավունքներ) ՝ դիմումատուն բողոքում է, որ հոգեբուժարանում իրեն տեղավորումը եղել է իր կամքին հակառակ, չի եղել արդարացված և ինքը  այդ որոշումը վիարկելու հնարավորություն չի ունեցել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի §§ 1-ինի և 4-րդի խախտումներ և սահմանել է 10,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում և 50 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: