Ադրբեջանում պետք է դադարեցվեն իրավապաշտպանների դեմ բռնությունները. Մույժնիեքս

Muiznieks«Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ բռնությունները պետք է դադարեցվեն»,- այդ երկիր կատարած երկօրյա այցից հետո հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը:

Մասնավորապես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է. «Այցի հրատապությունը թելադրված էր իմ Գրասենյակի՝ քաղաքացիական հասարակության անդամ հանդիսացող գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ և անցյալ տարվանից կալանքի տակ պահելով, ինչն առավել բարդացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տարվող աշխատանքը»: 

Նշենք, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների և միավորումների ազատության պաշտպանության վերաբերյալ լուրջ թերություններին Մույժնիեքսն արդեն անդրադարձել է իր կողմից 2013 թ. մայիսին այդ երկիր կատարած այցի արդյունքներով հրապարակված զեկույցում, ինչպես նաև այդ զեկույցի հավելվածում, որը հրապարակվել էր վերոնշյալ ոլորտներում իրավիճակի տագնապալի վատթարացման հետևանքով: «Վերջին ժամանակներում տեղի ունեցող բռնությունները ուղղակիորեն հակադիր են այն առաջարկություններին, որ ես ներկայացրել եմ»,-ափսոսանքով հայտարարել է հանձնակատարը:

Նիլս Մույժնիեքսն անդրադարձել է նաև Ադրբեջանում հասարակական կազմակերպություններին առնչվող օրենսդրության անկատարությանը՝ մասնավորապես ՀԿ-ների գրանցման հետ կապված խոչընդոտներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված՝ Ադրբեջանին առնչվող վճիռների իրականացման խնդիրներին:

Աղբյուրը՝ www.coe.int

Մեկնաբանություններ

Պիտակներ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: