Վարպետության դասեր գործնական իրավաբանության բնագավառում. հայտարարություն

ELL«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը (ELL PARTNERSHIP Law Firm) բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ ստանալու գործնական իրավաբանության բնագավառում մեկամսյա տևողությամբ վարպետության դասեր (MASTER CLASS), որոնք մատուցվելու են հայաստանյան և արտասահմանյան առաջավոր և բարձրակարգ բուհերում կրթություն ստացած և ՀՀ-ում ու արտերկրում գործունեություն ծավալած մասնագետների կողմից հետևյալ ոլորտներում՝

  • Կորպորատիվ իրավունք. առկա խնդիրներն ու դրանց արյունավետ և արագ լուծման կառուցակարգերը,
  • Բանկային իրավունք. բանկային ոլորտի մասնագետների պրակտիկ իրավաբանական հմտությունների զարգացում
  • Վարչարարության հետևանքով առաջացող իրավահարաբերություններում առկա խնդիրների գործնական լուծումները
  • Վնասից ծագող պարտավորություններում հնարավոր ռիսկերի կանխատեսման և դրանցից խուսափելու հմտությունները
  • ԱՊՊԱ իրավական կարգավորման բնագավառում առկա խնդիրներն ու դրանց գործնական լուծումները
  • Հարկային և մաքսային բնագավառում առկա և առավել հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց ի հայտ գալու պարագայում գործնական լուծումների առաջադրումը
  • Արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում. գործնական խորհուրդներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար
  • Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը. առկա խնդիրները և դրանց կարգավորման եղանակները
  • Իրավաբանական գրասենյակների կառավարման հմտություններ
  • Ղեկավարող անձ և աշխատանքային կադրերի հավաքագրում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
  • Աշխատանք ոչ ստանդարտ հաճախորդների հետ և փոխշահավետ բանակցությունների վարում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
  • Սթրեսի հաղթահարում և արդյունավետ աշխատանքի կազմակերպում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն):

Առաջիկա փուլում դասավանդվելու են հետևյալ առարկաները․

  • Արբիտրաժային վարույթ և մեդիացիա
  • Ապահովագրական իրավունք
  • Կորպորատիվ իրավունք։

Դասընթացներին հնարավոր է մասնակցել նախապես գրանցվելու միջոցով՝ լրացնելով դիմումը և այն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ masterclass@ell.am:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 30-ը

Մանրամասների համար զանգահարեք 010 58-38-04, 010 58-78-04 հեռախոսահամարներով:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական կրթություն ունեցող բոլոր ցանկացողները՝ անկախ աշխատանքային փորձից և տարիքից. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՓԱԹԵԹ։

Ծրագրին կարող են մասնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք բարձր են գնահատում իրենց մասնագետների պատրաստվածությունն ու գիտելիքները. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹ:

Ինչպե՞ս կարող են մասնակցել

Ծրագրին մասնակցելու համար անհատը կամ կազմակերպությունը պետք է լրացնի ծրագրի մասին հայտարարությանը կցված դիմումը և այն ուղարկի նույն տեղում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: Կազմակերպությունը ծրագրին կորպորատիվ փաթեթով մասնակցելու համար պետք է համապատասխան դիմումին կցի նաև առնվազ հինգ մասնակցի տվյալներ, ովքեր վերջինիս հաշվին և փաթեթի շրջանակներում մասնակցելու են դասընթացներին: Համապատասխան փաթեթում ներառված մասնակիցները կարող են փոխարինվել` այդ մասին կազմակերպչին իրազեկելով ոչ ուշ, քան ծրագիրը սկսելուց երեք օր առաջ:

Ծրագրի մասնակիցները կազմակերպչի հետ կնքում են նաև վերջինիս կողմից կազմված տիպային պայմանագիր:

Ծրագրին մասնակցելու համար ունկնդիրները կամ վերջիններիս ֆինանսավորող կազմակերպությունը պարտավոր են կազմակերպչի կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցել դասընթացներին մասնակցելու համար սահմանված գումարն ամբողջությամբ` վերջիններիս կողմից համապատասխան պայմանագիրը ստորագրելու հետո 5-օրյա ժամկետում:

Ծրագրի սակագնային պլանները

Ծրագրին մասնակցելու համար սահմանված է երկու սակագնային պլան.

  1. Անհատական և
  2. Կորպորատիվ, որն իրենից ենթադրում է միևնույն կազմակերպության կողմից առնվազն 5 մասնակցի ներգրավվածություն ծրագրին:

Անհատական սակագնային պլանի ընտրության դեպքում ծրագրի մեկ փուլի (մեկ ամիս՝ 12 դաս, 24 ժամ) համար սահմանված վարձատրությունը կազմում է 60.000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ` ներառյալ հարկերը:

Կորպորատիվ սակագնային պլանի ընտրության դեպքում ծրագրի մեկ փուլի (մեկ ամիս՝ 12 դաս, 24 ժամ) միևնույն կազմակերպությունից մասնակցող յուրաքանչյուր ունկնդրի համար վճարման ենթակա գումարը կազմում է 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ:

Ի՞նչ թեմատիկայի շրջանակներում է իրականացվելու վերապատրաստումը

Ծրագրի շրջանակներում դասավանդվող առարկաներն ունեն համապատասխան առարկայական ծրագրեր, որոնք ներկայացվում են ունկնդրին` ծրագրի մասին առավել ամբողջական պատկերացում ունենալու համար:

Ծրագրով դասավանդվող առարկաների ամբողջական ուղեցույցը անձին կամ կազմակերպությանը կարող է տրամադրվել միայն, եթե վերջինս հանդիսանում է ծրագրի ունկնդիր:

Ծրագիրն ունկնդրին կամ վերջինիս ֆինանսավորող կազմակերպությանն է հանձնվում պայմանագիրը ստորագրելու հետ միաժամանակ:

Ունկնդիրն իրավունք ունի ներկայացնել գրավոր առաջարկ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ և/կամ լրացումներ անելու վերաբերյալ, որոնք կատարելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացվում են մյուս ունկնդիրները:

Ի՞նչ տևողությամբ է իրականացվում ծրագիրը

Ծրագրի ընդհանուր տևողությունը կազմում է մեկ ամիս: Ծրագիրը բաղկացած է տարբեր առարկաներից կազմված փուլերից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մեկ ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում դասավանդվում է 3 առանձին առարկա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տվյալ առարկայի դասավանդողի 4 մուտք: Դասընթացները կազմակերպվում են շաբաթական երեք անգամ: Յուրաքանչյուր օր դասավանդվելու է մեկ առանձին առարկա՝ 2 ժամ ընդհանուր տևողությամբ: Դասընթացները սկսվելում են ժամը 19:00-ին և ավարտվելու են ժամը 21:00-ին: Հնարավոր է ընդմիջում:

Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում, և ինչպե՞ս է հավաստվելու ծրագրին մասնակցությունը

Ծրագրին մասնակցելու արդյունքում ունկնդիրները կունենան առավել ամբողջական ու մանրամասն տեղեկատվություն՝ առաջարկվող առարկաների ոլորտում առաջացող տարատեսակ, հաճախ հանդիպող իրավիճակներում հնարավորինս արագ և իրավաբանորեն առավել գրագետ կողմնորոշվելու և իրենց գործողությունները կազմակերպելու համար:

Այն ունկնդիրներին, ովքեր կցանկանան իրենց կողմից ձեռք բերված գիտելիքները առավել խորացնել և ստուգել պրակտիկ գործունեության ոլորտում, ծրագրի կազմակերպիչները կառաջարկեն անցնել համապատասխան ստաժավորում:

Ծրագրի ավարտմամբ բոլոր ունկնդիրներին տրամադրվում են համապատասխան հավաստագրեր, որոնցում նշվում են այն առարկաների ու դասավանդողների անվանումներն ու անունները, որոնք դասավանդվել են ծրագրի ընթացքում, և ովքեր դասավանդել են այդ առարկաները:

 

Մեկնաբանություններ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: