Իշխան Զաքարյան

Ներկաները բոյկոտեցին Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը

Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստն անցավ լարված մթնոլորտում: Ներկաներն  ու լրագրողները բոյկոտեցին նիստը դատարանի դահլիճի տեխնիկական խնդիրների պատճառով՝ դահլիճի ապակեպատ լինելու հետևանքով չէր լսվում կողմերի ելույթները: Պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը խնդրանքով դիմեց դատավոր Վաչե Մարգարյանին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի դատական ընթացքի լսելիությունը ներկաների համար ապահովելու նպատակով.

«Դուք ունեք մեկ այլ հրաշալի դահլիճ: Ոչինչ՝ թող մենք տապակվենք շոգից, բայց դատական գործընթացի հրապարակայնությունը ապահովվի»,-իր խոսքում մանրամասնեց նա հավելելով, որ նախորդ անգամ ևս այսպիսի դեպք եղել էր և լրագրողները այդ մասին հրապարակումներ արել էին, սակայն խնդիրը մնաց անփոփոխ: Պաշտպանի խոսքերով՝ սա սահմանադրական և դատավարական նորմերի խախտում է:

Նիստը ընդմիջվեց 10 րոպեով, որից հետո տեխնիկական խնդիրները այդպես էլ չլուծվեցին և լրագրողները լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ

Պիտակներ, , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: