բողոքի նիստ,Հաց բերող Արթուր Սարգսյան,ՀՀ Փաստաբանների պալատ,միջնորդություն,վկաներ,Տիգրան Եգորյան

Տիգրան Եգորյան 2

Հաց բերողը դեմ էր առանց իր իմացության ցանկացած միջամտությանը. շարունակվեց Տիգրան Եգորյանի դեմ բողոքի քննությունը

Փաստաբանների պալատում շարունակվում է «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ: Հիշեցնենք՝ Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է,

Շարունակել կարդալ

ՀՀ Փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել փաստաբան Ա. Խալափյանի նկատմամբ քրեական հետապնդման առնչությամբ

Advocates-PIPHՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ անդրադարձել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստին: 

Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասով այն բանի համար, որ նա. «07.04.2014թ., նախ որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014թ., արդեն հանդես գալով որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ. մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու` ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար»: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՀՀ Փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատն աջակցություն է առաջարկել ծեծված սիրիահայ բժշկին. «Aysor.am»

advocatՓաստաբանների պալատը իրավական աջակցությունն է առաջարկել սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանին, ով օգոստոսի 21-ին ոստիկանությունում հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հարազատների կողմից: Այդ մասին, «Aysor.am»-ի տեղեկացմամբ, հայտնել է փաստաբանների պալատի նախագահի՝ ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը: 

Մասնավորապես, կայքի թղթակցի հետ զրույցում Մեղրյանն ասել է, որ իրենք զանգահարել և առաջարկել են բժշկին իրենց աջակցությունը, սակայն վերջինս ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա և հարկ եղած դեպքում ինքը նրանց կդիմի: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Արա Զոհրաբյան,Զինավոր Մեղրյան,Իրազեկ բանակ,ՀՀ Փաստաբանների պալատ

Մեկնարկել է «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը Արցախի զորամասերում

05.06.2014-ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագրի շրջանականերում Արցախի զորամասերում ժամկետային զինծառայողների և սպաների շրջանում հանդես է եկել դասախոսություններով:

Ինչպես հաղորդվում է ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում, Արա Զոհրաբյանը խոսել է պետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և դրանց փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքացու ընդհանուր իրավունքների և պարտականությունների մասին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը զինծառայողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակի մասին թեման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների դիրքորոշումները՝ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության խնդիրների և ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ լուրերի տարածման խնդիրների մասին:«Հայ ժողովուրդը հաղթանակել է իրեն պարտադրված պատերազմը և եկել է մի փուլ, երբ պետք է միջազգային իրավունքը օգտագործելով ապահովել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և քանի դեռ հայ զինվորը կանգնած է առաջնագծում ճանաչման գործընթացը հնարավոր է կայացնել: Առանց սահմանին կանգնած հայ զինվորի անհնար է խոսել միջազգային իրավունքի համակարգում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին»,-նշել է Զինավոր Մեղրյանը:

Ռազմական հանցագործությունների և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանը՝ ներկայացնելով զինվորների սպաների իրավունքները քրեական գործերով վարույթների ընթացքում:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: